4PRO

4Pro դասընթացների շարքը մշակված է միջին և բարձր օղակի ղեկավարների (մենեջերների), ավագ մասնագետների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բազմակողմանի զարգացնել և կատարելագործել իրենց կառավարման հմտությունները` մասնագիտական զարգացում և կարիերայի աճ ունենալու նպատակով:
Դասընթացի մասնակիցները կբարելավեն իրենց մասնագիտական գիտելիքները, կծանոթանան բիզնեսի կառավարման, մարքեթինգի, վաճառքի, ֆինանսական կառավարման և մի շարք այլ ոլորտներում կիրառվող նոր մեթոդներին, ինչի արդյունքում կկարողանան բարձրացնել իրենց աշխատանքի արդյունավետությունը: Դասընթացները վարում են բիզնեսի ոլորտում փորձառու մասնագետներ, ում կողմից մասնակիցները կստանան առաջացող հիմնահարցերի արդյունավետ լուծումներ: