Երիտասարդ մասնագետների աշխատաշուկայի և աշխատանքի փնտրման գործընթացի վերաբերյալ հետազոտության տվյալների վերլուծություն

(մաս 1)

Ինչպես վկայում է 2013-2017թթ. ՀՀ պետական ռազմավարությունը, աշխատանքներ են նախատեսվում աշխատաշուկա-կրթական համակարգ կապի հզորացման, աշխատաշուկայի պետական կարգավորման մոդելի ներդրման ուղղությամբ: Նպատակ է դրվել ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը տեղեկատվություն կստանա հանրապետության գործատուներից և թույլ կտա մասնագիտությունների պահանջարկի վերաբերյալ կանխատեսումներ կատարել[1]:

Վերոնշյալի հետ մեկտեղ պետք է նշել, որ դեռևս ներկայիս հայաստանյան աշխատաշուկան ունի մի շարք չլուծված, սակայն հրատապ խնդիրներ. աշխատաշուկայի պահանջարկի և բուհերի կողմից տրվող առաջարկի անհամապատասխանություն, աշխատողի հանդեպ պահանջների մեծացում և այլն: Նմանատիպ պայմանների դեպքում առաջին անգամ աշխատանք փնտրող մասնագետները դառնում են ամենախոցելին և չեն կարողանում աշխատանք գտնել, իսկ խորքային պատճառները բազմազան են:

 

Երիտասարդ մասնագետների սահուն մուտքը դեպի աշխատաշուկա ապահովող Quick Start նախագիծը մշակելիս անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրելու և պարզելու աշխատաշուկայում գործող միտումները գործատուների և աշխատանք փնտրողների տեսակետներից:

Հետազոտությունը բաղկացած է 2 հիմնական մասերից`

  1. Երկրորդային տվյալների վերլուծություն (ոլորտում իրականացված հետազոտություններ, փորձագիտական վերլուծություններ, աշխատանքի հայտարարություններ հրապարակող կայքերի տեղեկատվություն, օրենսդրական փաստաթղթեր և այլն)
  2. Երիտասարդների շրջանում կատարված առցանց հարցման արդյունքում ստացված տվյալների վերլուծություն (շուրջ 230 մասնակից):

Հետազոտության նպատակն է պարզել երիտասարդ մասնագետների աշխատաշուկայի առանձնահատկությունները`

Աշխատանք փնտրող երիտասարդ մասնագետների պատկերը

2014-2015 թվականներին ՀՀ-ում գործել են շուրջ 60 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և 12 մասնաճյուղեր, որոնցից 4 միջպետական բուհ և 10 արտերկրյա բուհի մասնաճյուղեր:

2014-2015 թթ. ընթացքում բուհերն ունեցել են ընդհանուր թվով 32.368 շրջանավարտ:

2014-2016 թթ. ՀՀ բուհերն ունեին 24 մասնագիտական խմբեր: Նույն ժամանակահատվածում բուհն ավարտած ուսանողների առավելագույն թվաքանակ գրանցվել է հետևյալ ուղղություններով[3]`

  • հումանիտար գիտություններ
  • տնտեսագիտություն և կառավարում
  • ագրոպարենային ոլորտ
  • կրթություն և մանկավարժություն
  • առողջապահություն
  • մշակույթ և արվեստ

Մի քանի դեմոգրաֆիական տվյալների գրաֆիկներ մեր հետազոտությունից:

  1. Հաստատություններ, որոնք կազմակերպում են երիտասարդների մուտքը աշխատաշուկա

Չնայած որ դեռևս չկան հատուկ մոդելներ և մեխանիզմներ, որոնց հիման վրա նորավարտները կկարողանան միանգամից տեղավորվել կոնկրետ աշխատանքների, այնուամենայնիվ կան մի քանի մարմիններ, որոնք տեղայնորեն փորձում են ապահովել կադրերի մուտքը աշխատաշուկա`

  • ՀՀ զբաղվածության պետական գործակալություն
  • Աշխատանքի և զբաղվածության վարչություն
  • Մասնավոր գործակալություններ
  • Բուհերում կարիերայի կենտրոններ

_____________________________________

[1] http://www.mlsa.am/up/MAR45-9.pdf

[3] <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2016թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ>> էջ 229, http://www.armstat.am