10 բան, որ պետք է ջնջել Ձեր ռեզյումեից

  1. ՆԿԱՐՆԵՐ

Եթե չունեք պրոֆեսիոնալ արտաքինով լուսանկար, ավելի լավ է խուսափեք ռեզյումեում որևէ լուսանկար տեղադրելուց: Շատ միջազգային ընկերություններ չեն պահանջում լուսանկարներ կցել ռեզյումեում, քանի որ դրանք կարող են սուբյեկտիվ ազդեցություն ունենալ հետագա ընտրության վրա:

  1. ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԷԼ.ՓՈՍՏ

Եթե Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն ունի նման տեսք marish_jan15877@mail.ru, ապա հավանաբար Դուք վստահություն չեք առաջացնի այն կարդացողի աչքում: Կոկիկ անուն կրող էլ.փոստը ևս կարող է խոսել Ձեր պրոֆեսիոնալիզմի մասին: Էլ.փոստ գրանցելիս օգտագործե՛ք Ձեր անունն ու ազգանունը:

  1. ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԸԼՔԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ

Եթե հարցազրույցի ժամանակ Ձեզ հարցնում են նախկին աշխատավարձի չափի կամ աշխատանքից դուրս գալու մասին, կիսվելն այդ ինֆորմացիայով լիովին ընդունելի է, սակայն ռեզյումեի մեջ այդ մասին գրել ցանկալի չէ:

  1. ԴՊՐՈՑՆԵՐԻՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Նշել, որպես պարտադիր տեղեկություն, թե որ դպրոցում եք սովորել (հատկապես եթե մի քանի դպրոց եք փոխել), ամենևին ցանկալի չէ: Գերադասելի է գրել բուհական կրթության մասին:

  1. ՈՉՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆԱՇԽԱՏԱՆՔ

Եթե աշխատել եք մի այնպիսի տեղ, որն այդքան էլ ճանաչված չէ, իսկ Ձեր կատարած աշխատանքն էլ մասնագիտական չէր, ապա

  1. ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԿԱՄ ԿԵՂԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համոզված եղեք, որ Ձեր նշած աշխատավայրերը համապատասխանում են իրականությանը: Կեղծ տվյալները կարող են մեծապես վնասել Ձեր մասին կազմած կարծիքին:

  1. ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ

Մի քանի անգամ ինքներդ ստուգեք կամ խնդրեք ինչ-որ մեկին ստուգել Ձեր ռեզյումեն: Ուղղագրական, կետադրական և այլ սխալները վանում են և արտահայտում են Ձեր անտարբերությունը Ձեր իսկ մասին կազմված տեղեկատվության նկատմամբ:

  1. ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԵՎ ԳՈՒՅՆԵՐ

Խուսափեք գունագեղ փաստաթուղթ պատրաստելուց, դա լրջություն չի ներշնչում: Տառատեսակներ ընտրելիս ուշադրություն դարձրեք դրանց ընթեռնելիությանը երկար տեքստերում:

  1. ՏԱՐՐԱԿԱՆՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կան հմտություններ, որոնք չափազանց տարրական են, որպեսզի հատուկ նշվի դրանց մասին: Օրինակ՝ կարիք չկա նշել, որ տիրապետում եք տեքստագրմանը կամ էլ.փոստից օգտվելուն:

  1. ԵՐՐՈՐԴ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ ԷՋԵՐ

Ցանկալի է, որ ռեզյումեն ունենա մեկ էջ: Ընդունելի են նաև երկու էջ ունեցող ռեզյումեներ, սակայն ցանկալի չէ, որպեսզի այն լինի երկար, կամ առավել ևս ուռճացրած-երկարացրած: Պետք է գրել հակիրճ, հստակ, կետերով առանձնացնելով կարևոր տեղեկատվությունը: