Նոր սկիզբ՝ նոր հնարավորություններ

Ցանկացած նոր սկիզբ (նոր աշխատանք, համալսարան, ծրագիր․․․) կարող է դժվար թվալ բազմաթիվ պատճառներից ելնելով։ Եվ սովորաբար այդ պատճառները վախերի արդյունքներ  են։ Իսկ վախը ինքնին մի խոչընդոտ է, որը ստեղծվել է հենց մեր կողմից։

Մենք կառուցում  ենք մեր սեփական «կոմֆորտ զոնան», որտեղ մեզ զգում ենք հարմարավետ և պաշտպանված։ Իսկ  նոր բան սկսելը, նմանվում է այդ հիանալի տարածքից մի անհայտ և առաջին հայացքից վտանգավոր թվացող սահման  մուտք գործում։

Սակայն պետք չէ կաշկանդվել այս իրավիճակից՝ չէ՞ որ ամեն խնդիր ունի իր լուծումը։

Եկեք անդրադառնանք մի  քանի քայլերի, որոնց միջոցով կարող ենք հաղթահարել այս երևույթը՝

  • Ընդունի՛ր փոփոխությունները

Փոփոխությունները միշտ են լինում կյանքում ՝ անկախ նրանից՝ մենք սպասում ենք դրանց, թե՝ ոչ։  Կյանքն անընդհատ զարգանում է, և հազվադեպ է նույնը մնում ։ Այն կարող է այնպես փոխվել, որ երբևիցե պատկերացրած կամ էլ սպասած չլինեինք, բայց շատ կարևոր է, թե ինչպես մենք կընդունենք այդ փոփոխությունները։

  • Հասկացի՛ր Քո սեփական դժվարությունները

Մի պահ ինքնդ քեզ հարցրու, արդյոք ի՞նչն է քեզ համար դժվարություն թվում։

Երբ մենք կենտրոնանում ենք և ուշադրության տակ ենք վերցնում մեր դժվարությունները, սկսում ենք վերլուծել և ելք փնտրել այդ պարագաներից։ Արդյունքում, կամաց-կամաց սկսում ենք հասկանալ, որ այդ խնդիրները այդքան էլ մեծ չեն, որքան որ թվում էին։

  • Դրական տրամադրվիր

Այնքա՜ն կարևոր է, թե ինչպես ենք  մենք տրամադրված նոր սկզբի նկատմամբ։

Դրական էմոցիաներ, գեղեցիկ, ուրախ և դրական խոսք՝ այ հենց սրանք էլ շատ կարևոր նախապայմաններ են ։)

  • Կարևորի՛ր կրթվելը և ինքնազարգանալը

Մեր կյանքի ամենամեծ ներդրումներից մեկը դա մեր գիտելիքներն ու հմտություններն են։ Մի վախեցեք սովորել մի բան, որը երբեք չեք արել։ Ներկայիս ժամանակաշրջանը թույլ է տալիս բոլորիս լինել տեղեկացված և անգամ ինքնուրույն  նոր մասնագիտություն սովորել։ Երբեք մի սահմանափակեք Ձեզ, նոր մասնագիտություն, նոր լեզու, նոր հմտություններ ձեռք բերելու հարցում։

Ընդունեք կյանքի մարտահրավերները  և դրանք օգտագործեք մեկ քայլ ավելի բարձրանալու համար։ Եվ հիշեք՝ ոչինչ հենց այնպես չի լինում։ Նոր սկիզբը նոր հնարավորություն է, պետք չէ բաց թողնել այն։ 🙂