Միջոցառումների կազմակերպման ամենահայտնի ընկերությունները աշխարհում

«Մնացեք տանը», «Սովորեք օնլայն»

Այս արտահայտությունները, իրավիճակով պայմանավորված, բավականին հաճախ ես լսում֊կարդում, բայց արի միասին գնանք այն ժամանակներ, երբ միջոցառում ասելով չէինք հասկանում՝  Zoom և   համակարգիչ,։

Նախ արի հասկանանք՝ ի՞նչ է միջոցառումների կազմակերպումը 🤔

Միջոցառումների կազմակերպումը x իրադարձության կազմակերպումն է, բովանդակային,ժամանցային, ինտելեկտուալ  ընթացքի ապահովումը։

Միջոցառումները լինում են մի քանի տեսակների

  • հանդիպումներ
  • համաժողովներ
  • ցուցահանդեսներ
  • հարսանիքներ
  • ծննդյան տարեդարձ
  • դասընթացներ և այլն։

Եթե Դու որոշել ես դառնալ միջոցառումների կազմակերպիչ, կարող ես ընտրել վերոնշյալ ուղղություններից մեկը կամ մի քանիսը։

Մինչ կմտածես միջոցառման ո՞ր տեսակն է Քեզ հարազատ, արի ծանոթանաք աշխարհում  միջոցառում կազմակերպող լավագույն ընկերությունների հետ։

Dreamsmith Events Team

Եթե խոսում ենք շքեղ միջոցառում կազմակերպելու մասին, միանշանակ նրանց չընդգրկել լավագույնների մեջ հնարավոր չէ։ Նրանք հայտնի են Աֆրիկայի, Հնդկական օվկիանոսի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի շրջակայքում շքեղ միջոցառումների կազմակերպմամբ:

Debi Lilly & Co.

Այս ընկերությունը ճանաչվել է լավագույն հարսանիքներ կազմակերպող ընկերությունը. հենց այս ընկերությունն է հայտնի  հարսանիքների ժամանակ ոճաբանների անկրկնելի խորհրդատուն։

DavidTutera

Այս ընկերությունը New York -ի լավագույն հարսանիքներ կազմակերպող ընկերություններից է, նրանք նաև ապահովում են շքեղ դիզայներական չկրկնվող լուծումներ։

Bubble Food

Լոնդոնյան այս ընկերությունը մասնագիտացված է, սննդի պատրաստման, բարձրակարգ  մատուցմամբ։

 Bluefish

Նրանք տարբեր բացառիկ ծառայություններ են մատուցում  անվանի մարդկանց։ Մասնագիտանում են   ճամփորդական ծառայությունների  և չարտերային թռիչքների մեջ. ամբողջ աշխարհում:

Berkeley City Club

Այս ընկերությունը հիմնադրվել է 1927-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Այն նախկինում հայտնի էր՝  որպես berkeleys կանանց քաղաքային ակումբ և կազմակերպվում էր կանանց կողմից: Իսկ այժմ այն այլևս սահմանափակված չէ կանանցով: Այս ընկերությունը մեծ մասշտաբով հասանելի է հանրությանը տարբեր առիթների համար:

Basset Events

Այս ընկերությունը կենտրոնացած է մասնագիտական ​​հանդիպումների, պայմանագրային բանակցությունների վրա:

Ահա  մի քանի միջոցառում կազմակերպող ընկերություններ, որոնք լավագույնն են աշխարհում, Ձեզ մնում է ուսումնասիրել և նաև շատ բաներ սովորել նրանցից։

Իսկ ինչպե՞ս սովորել այս մասնագիտությունը։

Եթե Դու պատկերացրեցիր Քեզ միջոցառումների կազմակերպման հայտնի ընկերություններից որևէ մեկում՝ մեծ հաճույքով աշխատելիս, ապա ճիշտ ժամանակն է անել առաջին քայլերդ այս ոլորտում։

Ոչ-ոչ, համալսարան գնալու կարիք չկա, կան ընկերություններ, որոնք Քեզ կարող են վերապատրաստել կարճ ժամանակահատվածում և օգնել բացահայտելու  այս մասնագիտության բոլոր հայտնի և անհայտ գաղտնիքները։

Եթե հետաքրքրեց, դիմի՛ր Quick Start:

 

Դե ինչ, կհանդիպե՜նք