ՀԱՐՑ, որ Ձեզ կօգնի հասնել հաջողության, եթե Դուք նոր աշխատակից եք

Եթե Դուք հաջողությամբ անցել եք հարցազրույցը, և Ձեզ ընդունել են աշխատանքի, ապա, որպես կանոն, գործատուն կնշանակի փորձաշրջան, որը կարող է տևել 3 ամիս կամ ավել/պակաս:

Եթե իրոք ցանկանում եք հաջողությամբ անցնել փորձաշրջանը և ստանալ աշխատանքը, ապա պետք է տալ հետևյալ հարցը.

«Ո՞վ է այս աշխատանքում հասել հաջողության»:

Այլ կերպ ասած` ինչպիսի հատկանիշների է պետք տիրապետել, որպեսզի հաջողությամբ կատարել տվյալ աշխատանքը: Այդ հարցը տալը շատ կարևոր է, քանի որ դրա պատասխանը Ձեզ կտան աշխատակիցները կամ տնօրենը, և ինչը, բնական է, նշված չի լինում աշխատանքի հայտարարությունում:

Այդպիսով` Դուք կիմանաք այնպիսի տվյալներ, ինչպիսիք են`

  • այն հմտությունները, որոնք պահանջվում են տվյալ աշխատանքի համար
  • աշխատանքում առաջնահերթ կարևորությունները, ինչին է պետք ուշադրություն դարձնել նախ և առաջ
  • այն ռազմավարությունը, որին պետք է հետևել, որպեսզի ամրապնդել դիրքերը այդ պաշտոնում
  • ընկերության մշակույթը և էթիկետը, որտեղ ցանկանում եք հետագայում աշխատել: