Հարցազրույց անցնելու 9 քայլ

Պատրաստվե´ք

  1. Քանի որ արդեն գիտեք, թե որ ընկերություն եք գնում, նախապես տեղեկատվություն հավաքեք ընկերության գործունեության և համբավի մասին:
  2. Նախապես փորձեք ինքներդ Ձեզ համար պատասխաններ գտնել տարածված հարցերին, ինչպիսիք են` «Նշե´ք Ձեր ուժեղ և թույլ կողմերը», «Ինչո՞ւ պետք է հենց Ձեզ վերցնենք այս աշխատանքին», «Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ 5 տարի անց» և այլն:
  3. Պատրաստեք անհրաժեշտ փաստաթղթերը, օրինակ` ռեզյումեի ևս մեկ օրինակ, երաշխավորագիր նամակ, աշխատանքային պորտֆոլիո և այլն: Ինչպես նաև ունեցեք Ձեզ հետ նոթատետր գրառումներ կատարելու համար:

Անցե´ք հարցազրույցը

  1. Ժամանանեք 10-15 րոպե նշանակված ժամանակից շուտ: Եթե վայրն անծանոթ է, այն գտնելու համար Դուք բավարար ժամանակ կունենաք: Որպեսզի հարմարվեք միջավայրին, հասցնեք կողմնորոշվել և մտքերը հավաքել, ևս որոշ ժամանակ է անհրաժեշտ:
  2. Երբ հարցազրույցը արդեն սկսվել է, ուշադիր լսեք հարցերը, քանի որ դրանք կարող են արդեն իսկ ուղղորդել դեպի պատասխանը, և Ձեզնից չպահանջվի երկար մտածել:
  3. Եղեք անկեղծ և մի´փորձեք ներկայանալ այնպիսին, ինչպիսին Դուք իրականում չեք: Դա նաև կնվազեցնի Ձեր ներքին լարվածությունը:

Խուսափե´ք սխալներից

  1. Մի շեղվեք հարցազրույցի ժամանակ, մասնավորապես`մի´նայեք հեռախոսին` սպասելով զանգիկամ նամակի: Անջատեք հեռախոսը:
  2. Չարժե հենց առաջին հարցազրույցի ժամանակ խոսել գումարի մասին: Որպես կանոն հարցազրուցավարը ինքը կհարցնի աշխատավարձի մասին:
  3. Ցանկալի չէ հարցազրույցի ընթացքում բացասական խոսել նախորդ աշխատավայր(եր)ի և տնօրեն(ներ)ի մասին: Անգամ եթե մրցակից ընկերություն եք դիմում, մի´ վատաբանեք անցյալը: Աշխատանքը լքելու պատճառը փորձեք ներկայացնել դրական (օրինակ` փնտրում եմ աճ, զարգացում, նոր հնարավորություններ և այլն):

ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ: