Ինչպե՞ս բարձրացնել շուկայի զարգացման մասնագետների կատարողականը

Աշխատանքային հայտարարությունների ցանկացած կայք բացելիս անհնար է չնկատել, որ աշխատաշուկայում ամենաշատ պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկը շուկայի զարգացման մասնագետն է: Հաճախ միևնույն ընկերության նման հայտարարությունը կայքում մնում է բավականին երկար, ինչից կարելի է ենթադրել, որ շուկայի զարգացման լավ մասնագետ գտնելը հեշտ գործ չէ:

Իսկ ի՞նչ են պահանջում ընկերությունները շուկայի զարգացման մասնագետից:

Երբ ընկերության ղեկավարը փնտրում է շուկայի զարգացման մասնագետի, առաջին բնութագրիչը, որը մտքով անցնում է, «քթի ծակով մարդ» լինելն է: Այստեղից էլ հենց սկսվում են դժվարությունները, չէ՞ որ նման մարդկանց թիվը խիստ սահմանափակ է: Բացի դրանից, նման մարդկանց պարագայում առկա են ևս 3 խնդիրներ.

  • նրանց շատ արագ headhunting են անում մրցակիցները,
  • նրանք հաճախակի բացում են իրենց սեփական բիզնեսը,
  • ընկերությունը հեշտությամբ կախվածության մեջ է ընկնում նրանցից:

Երեք պարագայում էլ տուժող կողմը ընկերությունն է:

Հիմա պատկերացնենք ներմուծող կամ արտադրող ընկերություն, որի դեպքում շուկայի զարգացման մասնագետների աշխատանքից կախված է համարյա ամեն ինչ: Ինչու՞ արտադրել կամ ներմուծել, եթե չի ստացվում վաճառել:

Ամբողջ Հայաստանում ծավալվելու համար նման ընկերությանը անհրաժեշտ է ամենաքիչը 25-30 աշխատակից: Իսկ նրանցից քանի՞սը կարող են լինել «քթի ծակով»: Հավանաբար 2, 3 կամ առավելագույնը` 5: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել մնացածի հետ: Հեռացնե՞լ աշխատանքից և սկսել նոր աշխատակցի փնտրման անվերջանալի ցիկլը, հրաժարվե՞լ ընկերության հաջողության հասնելու նպատակից, թե՞ առկա է 3-րդ` օպտիմալ լուծումը:

Բոլոր հաջողակ ընկերություններում այս խնդիրը արդեն վաղուց լուծվում է վաճառքի, հաղորդակցման, բանակցությունների, ներկայացման և այլ այնպիսի գործիքների ներդրման միջոցով, որոնց կիրառման պարագայում նույնիսկ սկսնակները կարողանում են կարճ ժամկետում հասնել հաջողությունների և դառնալ արժեքավոր աշխատակից ընկերության համար:

Օրինակ`  կարողանում են հաճախորդին անմիջապես «բռնելու» ու ապրանքը ներկայացնելու փոխարեն վերջինիս համար վստահության մթնոլորտ ստեղծել, ինչի շնորհիվ հաճախորդը անընդմեջ չի մտածում, թե ինչպես ազատվի վաճառողի «ճանկերից»: Ապրանքը ներկայացնելիս ոչ միայն խոսում են ապրանքի բնութագրիչների, այլև` այն օգուտների մասին, որոնք հաճախորդը կստանա: Ներդրված գործիքների միջոցով սկսնակները սովորում են նաև հաջողությամբ փակել գործարքը նույնիսկ այն դեպքում, երբ հաճախորդը համառորեն «դիմադրում է»:

Ըստ հետազոտությունների, անգամ թույլ վաճառքներ ունեցող ընկերությունում, 1 շուկայի զարգացման մասնագետի վրա ամսական  ծախսվում է մոտ 500,000 դրամ (ներառյալ աշխատավարձը, մեքենայի ծախսերը, անհրաժեշտ գործիքները): Իսկ այդ նույն ընկերությունում շուկայի զարգացման 1 մասնագետը ամսական ամենաքիչը 3,500,000 դրամ շրջանառություն է ապահովում: Եվ եթե կարելի է նոր գործիք սովորել կամ հմտություն ձեռք բերել, որը կօգնի թեկուզ  3%  մեծացնել շրջանառությունը, ապա նույնիսկ ամենաթույլ վաճառքի դեպքում տարեկան 100,000-150,000 դրամ ծախսելը  շուկայի զարգացման մասնագետին վերապատրաստելու համար լրիվ արդարացված է:

Շուկայի զարգացման գրագետ մասնագետների պատրաստման, ինչպես նաև սկսնակ մասնագետների վերապատրաստման նպատակով «Բի Էս Սի» ընկերությունը ներդրել է հատուկ ծրագիր` Quick Start նախագծի շրջանակներում: Այն հնարավորություն է տալիս կարճ ժամանակում տիրապետել մրցակիցների ապրանքների գնահատման, հաճախորդների ներգրավման և պահպանման, հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու և ավելի շատ վաճառելու  պրակտիկ գործիքներին:

Ծրագիրը հանդիսանում է «Բի էս Սի»  Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի հեղինակային ծրագիրը և հիմնված է իրական օրինակների և հայաստանյան իրավիճակի վրա: Սամվել Գևորգյանը խորհրդատվական և թրեյնինգային ծառայությունների մատուցման ոլորտում ունի 25 տարվա փորձ և վաճառքի դասընթացներ իրականացրել է 50-ից ավելի ընկերությունների համար: Միաժամանակ 25 տարվա ընթացքում հասցրել է հիմնադրել 4 հաջողակ ընկերություններ և պատրաստ է արդյունավետ վաճառքի գաղտնիքներով կիսվել մասնակիցների հետ:

Ծրագիրը ստեղծվել է հաշվի առնելով շուկայի զարգացման մասնագետների մեծ պահանջարկը «Բի Էս Սի» ընկերության գործընկեր-գործատուների շրջանում և նախատեսված է պատրաստելու շուկայի զարգացման պրակտիկ մասնագետներ, ովքեր կտիրապետեն անհրաժեշտ գործիքների ու հմտությունների և կկարողանան ծրագրի ավարտից անմիջապես հետո աշխատանքի անցնել որպես շուկայի զարգացման մասնագետ:

Ծրագրի մեկնարկը հուլիսի 13-ին է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://goo.gl/xRMsRq