- Ապրիլի 14, 2020
- Բաժին` Quick Start

Թվային մարքեթինգը օրեցօր զարգացում է ապրում, և ամբողջ աշխարհում ընկերությունների շուրջ 71%-ը պլանավորում են բարձրացնել իրենց թվային մարքեթինգի բյուջեն:
Սա մտածելու տեղիք է տալիս, որ թվային մարքեթինգը բիզնեսների և ընկերությունների զարգացման համար առաջնային մաս է կազմում: Այդ իսկ պատճառով պետք է հետևել մարքեթինգի թրենդներին, որպեսզի մարքեթինգային ռազմավարությունը լինի արդյունավետ։
Կան մի քանի խորհուրդներ թվային մարքեթինգի վերաբերյալ, որոնց հետևելով կարող եք հասնել հաջողության:
Facebook-ը առաջին սոցիալական հարթակն է, որտեղ օգտատերերի 41%–ը 65 տարեկանից բարձր են: Նրանք, ովքեր թիրախավորում են ավագ սերնդի ներկայացուցիչներին, կարող են ակտիվորեն օգտագործել այս հարթակը:
Ինստագրամը, հակառակ Facebook-ի, ավելի հայտնի է երիտասարդների շրջանում: Օգտատերերի թիվն անցել է 1 միլիարդը: Սա նշանակում է, որ այն ամենաարագ աճող սոցիալական մեդիա հարթակներից մեկն է:
Այն վեբ կայքերը, որոնք պարունակում են վիդեո հոլովակներ, ավելի շատ քննարկումներ, մեկնաբանություններ են ունենում, քան մյուսները:
Սոց. կայքերում տեղադրված հոդվածները և նյութերը, որոնք ունեն նկարներ, 94 %-ով ավել են հետաքրքրում մարդկանց, քան պարզապես միայն տեքստերը:
Բիզնեսները իրենց բրենդների ճանաչելիությունը մեծացնելու համար պետք է ավելի շատ օգտվեն քոնթենթ մարքեթինգից: Այն բրենդի ինքնությունը դարձնում է ավելի գրավիչ ու ճանաչելի բազմաթիվ ինտերնետ օգտատերերի համար:
Մեծ նշանակություն ունեն նաև վիդեոները: Հիմա դրանք դարձել են արժեքավոր գործիքներ, հատկապես live video-ները: Ճանաչվածների կողմից արված live միացումները բավականին արդյունավետ են շատ բրենդների համար: Այդ գործիքը համարվում է թվային մարքեթինգի վերջին թրենդերից մեկը:
Email մարքեթինգը շարունակում է մնալ հաղորդակցության աղբյուր շատերի համար, քանի որ մարդիկ (հիմնականում արտասահմանում) օգտագործում են այն անձնական, առևտրային, արդյունաբերական, իրավական, գիտական և ակադեմիական նպատակների համար:
Թվային մարքեթինգի ամենաակտուալ գործիքներին ծանոթանալու համար կարող եք միանալ մեր ծրագրին, որը կմեկնարկի շատ շուտով․․․